ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 7-րդ նիստը: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունում, նիստի օրակարգում են` Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Նույն օրը ռուսական պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---