ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԵՐՔԵԼ ԵՆ ՀԱԷԿ-Ի ՀԱՄԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ատոմային հսկողության պետական տեսչության պետ Աշոտ Մարտիրոսյանն այսօր հերքել է պնդումներն այն մասին, որ օդային ճանապարհով Հայկական ԱԷԿ-ի համար միջուկային վառելիքի առաքումն իր մեջ ատոմային պայթյունի պոտենցիալ վտանգ է կրում: Ա.Մարտիրոսյանն այսօր հայտարարել է այդ մասին «Մեդիամաքս» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսիս Լոեբերի` այսօր բրիտանական «Գարդիան» թերթում հրապարակված համապատասխան արտահայտությունները: Լոեբերը, մասնավորապես, հայտարարել էր, որ միջուկային վառելիքի Հայաստան առաքումը` ռուսաստանյան տրանպորտային ինքնաթիռների միջոցով «համարժեք է թռչող ատոմային ռումբի»: Նման բան աշխարհում չկա, միջուկային վառելիքը սովորաբար փոխադրվում է ծովով կամ երկաթգծով», - հայտարարել էր Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Ա.Մարտիրոսյանը ասել է, որ Հայաստան առաքվում է թարմ, չմշակված միջուկային վառելիք, որը ռադիոակտիվ չէ: «Նույնիսկ տեսականարեն հնարավոր չէ պատկերացնել, որ օդային ճանապարհով փոխադրվող միջուկային վառելիքում կարող է առաջանալ կրիտիկական մասսա եւ ատոմային պայթյուն տեղի ունենալ», - ասել է Հայաստանի Պետատոմհսկողության պետը: Նա նաեւ նշել է, որ Հայկական ԱԷԿ-ը միակ կայանը չէ, ուր միջուկային վառելիքը հասնում է օդային ճանապարհով: Նա ասել է, որ նույն ճանապարհով միջուկային վառելիքը տեղափոխվում է նաեւ Բիլիբինոյի ատոմակայան (Ռուսաստան, Չուկոտկա): «Մինչեւ Հայաստանի տարածք միջուկային վառելիքի անվտանգ առաքման պատասխանատվությունը կրում է ռուսաստանյան կողմը, ինչն արձանագրված է ոչ միայն եկկողմ, այլեւ միջազգային համաձայնագրերում», - ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---