ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿԱՐԵԼԻ Է ՓԱԿԵԼ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսիս Լոեբերը գտնում է, որ Հայկական ատոմակայանը (ՀԱԷԿ) կարելի է փակել արդեն 2006, կամ, ծայրահեղ դեպքում, 2010 թվականին: Այդ մասին այսօր գրում է բրիտանական «Գարդիան» թերթը` նշելով, որ Եվրոպական Միությունը սառեցրել է Հայաստանին 100 մլն դոլարի չափով դրամաշնորհի տրամադրումը, «քանի որ երկրի կառավարությունը հրաժարվել է ատոմակայանի փակման գործընթացից»: Լոեբերի կարծիքով, սեյսմիկ ակտիվ գոտում կառուցված Հայկական ատոմակայանը սպառնում է ողջ տարածաշրջանին: «Մենք հասկանում ենք, որ հնարավոր չէ փակել կայանը` մինչեւ Հայաստանն էլեկտրաէներեգիայի այլընտրանքային աղբյուրներով ապահովելը, սակայն դա կարող է հնարավոր դառնալ 2006, եւ, անկասկած, 2010 թվականին», - գտնում է Լոեբերը: Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն, իր հերթին, «Գարդիանին» հայտարարել է, որ ՀԱԷԿ-ը պետք է գործի մինչեւ 2016 թվականը: Ընդ որում, նա նշել է, որ կայանի անվտանգության մակարդակի բարձրացման համար ծախսվել է մոտավորապես 50 մլն դոլար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---