ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

PanARMENIAN.Net - Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին: Երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ Խորհրդի կազմում ընդգրկվել են խորհրդարանի եւ կառավարության անդամներ, գլխավոր դատախազը, Կենտրոնական բանկի նախագահը, երկրի նախագահի եւ Ազգային Ժողովի վերահսկողական ծառայությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, Խորհրդը կհամակարգի Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացման աշխատանքները եւ դիտարկումներ կիրականացնի դրանց նկատմամբ, կհետեւի երկրի միջազգային պարտավորություններից բխող միջոցառումների իրականացմանը, կապահովի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---