ՄԱԿ-Ը ԻՐԱՎԱՑԻՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԲԱՔՈՒ ՓԱԽԱԾ ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի խորհրդի անդամ, ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Սվետլանա Գաննուշկինայի կարծիքով, ՄԱԿ-ի Գլխավոր հանձնակատարի վարչությունը միանգամայն իրավացիորեն հրաժարվել է փախստականի կարգավիճակ տրամադրել Հայաստանից Բաքու փախած երկու հայերին: Նրա կարծիքով, գրում է «Կովկասյան հանգույցը», փախածների պահանջները չեն համապատասխանում ՄԱԿ-ի 1951 թվականի Փախստականի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ կոնվենցիային, քանի որ այդ մարդկանց նկատմամբ Հայաստանում չի կիրառվել էթնիկ խտրականություն: Գաննուշկինան ընդգծել է, որ այդ մարդիկ փորձել են, փախստականի կարգավիճակ ստանալով, տեղափոխվել երրորդ երկրներ: Իրավապաշտպանը նկատել է, որ հենց նման մարդկանց վկայակոչելով է Ադրբեջանը, քարոզչական նպատակով, տարածում կեղծ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Հայաստանի քաղաքացիներ Արթուր Ապրեսյանը եւ Ռոման Թարյանը անօրինական մուտք են գործել Ադրբեջան` իրենց «փախուստը» Երեւանից բացատրելով, Բաքվի աղբյուրների համաձայն, «ծանր սոցիալ-տնտեսական պայմաններով եւ պատերազմի վերսկսման վտանգով, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններով»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---