Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխող վարչակարգը մնացել է նույն խաժամուժը![]() ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ մեկնաբանել է մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Նա նշել է, որ այս անգամ հաստատվեց իմ այն պնդումը, որ «Հայաստանում ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան նախորդը»: Տեր-Պետրոսյանի խոսքով` այս ընտրությունների ժամանակ իշխանությունները դիտորդների զգոնությունը բթացնելու համար հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։ «Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն»,- նկատել է ընդդիմադիր ՀԱԿ-ի ղեկավարը: Ընդ որում նա հավելել է, որ անկախ ամեն ինչից «Հայաստանի իշխող վարչախումբը մնացել է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը»: Տեր-Պետրոսյանը հայտնել է նաև, որ պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին, որն իր ձայնը տվել է Կոնգրեսին: Նա ընդգծել է, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար, և «ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու»: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին ընտրություններին, ապա, ՀԱԿ-ի ղեկավարի խոսքով, հանուն իր աշխարհաքաղաքական շահերի և կայության տարածաշրջանում այն զոհաբերեց ժողովրդավարությունը Հայաստանում:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |