ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ` ԻՐԱՔԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովն այսօր վավերացրել է հայ-քուվեյթական միջպետական համաձայնագիրը Հայաստանի զինված ուժերի կարգավիճակի մասին: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, տվյալ փաստաթուղթը սահմանում է հայ զինծառայողների ներկայության կարգը Քուվեյթում, որտեղից նրանք կուղարկվեն Իրաք` այդ երկրի հեպատերազմյան վերականգնմանը մասնակցելու համար: Հիշեցնենք, որ 50 հայ զինվորական մասանագետների գործուղումն Իրաք նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարվա աշուն: Կգործուղվեն ռազմական բժիշկներ, սակրավորներ եւ վարորդներ` տրանսպորտային փոխադրումների կազմակերպման համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---