ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻՑ

PanARMENIAN.Net - Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից «խորհրդատվություններ անցկացնելու համար»` ի բողոք Եբրաստանում, Սամարիայում եւ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով` երկրից հեռացել է ինչպես Թուրքիայի դեսպանը, այնպես էլ գլխավոր հյուպատոսը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը համեմատել է իսրայելցիների գործողությունները XV դարում հրեաներին հետապնդող իսպանացիների գործողությունների հետ, ինչի կապակցությամբ իսրայելական կողմը բողոք է հայտնել: Որպեսզի չբարդացնել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առանց այն էլ լարված հարաբերությունները` Թուրքիան փորձել է գաղտնի պահել իր դիվանագետների հետ կանչելը, տեղեկացնում է «Mignews» գործակալությունը: Միեւնույն ժամանակ, թուրքական պաշտոնական աղբյուրները պնդում են, որ ոչ մի ճգնաժամ չկա Անկարայի եւ Երուսաղեմի հարաբերություններում: Տեղեկացվում է, որ «խորհրդատվության» նպատակը փոխըմբռնման ամրապնդումն է: Սակայն Իսրայելում թերահավատորեն են ընդունում այդ հայտարարությունը: Թուրքիայի ԱԳՆ պնդում է, որ դեսպանն ու հյուպատոսը կվերադառնան Իսրայել այս շաբաթ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---