ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ Է

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր շարժման առաջին փուլը Հայաստանում ավարտված է, ազդարարեցին երեկ Երեւանում հայաստանյան ընդդիմության ղեկավարները իրենց հերթական հանրահավաքում: Ինչպես իր ելույթում հանրահավաքի բազմահազար մասնակիցների առաջ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, «Արդարություն» դաշինքին եւ նրա հիմնական դաշնակից «Ազգային միաբանություն» կուսակցությանը ժամանակ է պետք քաղաքական պայքարի նոր ձեւերի շուրջ մտածելու համար: Դրանից բացի գործող իշխանությունների դեմ ուղղված բողոքի ցույցերի ժամանակավորապես դադարեցնելու որոշումը ընդդիմության առաջնորդները բացատրում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններով եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի առաջիկա քննարկմամբ: Ընդ որում «Արդարություն» դաշինքի ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում կրկին հավաստիացրել է, որ ընդդիմությունն ունի սկսած գործընթացը «տրամաբանական ավարտին հասցնելու» հաստատակամությունը: Նշենք, որ երեկվա հանրահավաքը, ի տարբերություն նախորդների, արտոնված էր Երեւանի քաղաքապետարանի կողմից, սակայն, հավաքվածների քանակը մոտավորապես նույնն էր, ինչ նախորդ հանրահավաքների ժամանակ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---