ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԴԻՄԵԼ ԲԱՔՎԻ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ18 հունիսի 2004 - 00:02 AMT PanARMENIAN.Net - Հայ զինծառայողները դեռեւս չեն դիմել Վրաստանում ադրբեջանական դեսպանատուն Բաքվի մուտքի արտոնագրեր ստանալու համար` այստեղ կայանալիք ՆԱՏՕ-ի կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը վկայակոչելով Թբիլիսիյում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Բաքվում կկայանա ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում կայանալիք զորավարժությունների պլանավորման հերթական կոնֆերանսը, որին մտադիր է նաեւ մասնակցել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Թբիլիսիյում Ադրբեջանի դեսպանատանը «Էխո» թերթին հաղորդել են, որ ոչ մի տեղեկություն չունեն հայ զինվորականների ծրագրերի վերաբերյալ: Աղբյուրի համաձայն, արտոնագիր ստանալու կարգը տեւում է երկուսից-երեք օր: Թեեւ, եթե արտոնագիրը շտապ է հարկավոր, ապա հյուպատոսական բաժինը կարող է փաստաթուղթը տրամադրել եւ մեկ օրվա ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |