ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՔՈՒ ԿՄԵԿՆԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ18 հունիսի 2004 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայ զինվորականները մտադիր են մասնակցել հունիսի 22-ին Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին: Ինչպես «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են գնդապետ Մուրադ Իսախանյանը եւ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության սպա, ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանը: Աղբյուրի համաձայն` հունիսի 21-ին հայ զինվորականները մտադիր են Ադրբեջան մուտքի թույլտվություն ստանալ Թբիլիսում այդ երկրի դեսպանությունում: Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները խոչընդոտեցին նախնական խորհրդաժողովին հայ զինվորականների մասնակցությանը, որը նույնպես անցկացվել է Բաքվում: Նախնական խորհրդաժողովներին, ինչպես նաեւ Ադրբեջանում ընթացիկ տարվա աշնանը կայանալիք զորավարժություններին հայ զինվորականների մասնակցությանը պնդել է ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |