ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրոպական Միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն հունիսի 28-ին կժամանի Երեւան: Այս մասին Երեւանում տեղեկացրել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը: Նրա խոսքերով` Երեւանում Թալվիթիեն Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նոր նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Ինչպես նշել է Բարթելսը, այդ ծրագրում երեք հարավկովկասյան երկրների ընդգրկումը վկայում է տարածաշրջանի նկատմամբ ԵՄ-ի հետաքրքրության մասին: Խոսելով ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության վրա ղարաբաղյան հակամարտության գործոնի ազդեցության մասին, Գերմանիայի դեսպանը նշել է, որ այդ խնդրի լուծումը նախապայման չի հանդիսանում երկկողմ հարաբերություններում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ, «եթե Հայաստանը ցանկանում է լրիվ օգտագործել ԵՄ երկրների ներուժը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---