ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին օժանդակության ենթահանձնաժողովը որոշել է 2005 թվականին հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին: Այդպիսով, ինչպես նշել են Ամերիկայի հայկական համագումարում, ենթակոմիտեն մերժել է Բուշի վարչակազմի օրինագիծը, ըստ որի նախատեսվում էր Հայաստանի համեմատությամբ չորս անգամ ավելի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին: Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեի կողմից հավանության արժանացած օրինագծի համաձայն, հաջորդ տարի այդ երկրներից յուրաքանչյուրը կստանա 5-ական միլիոն դոլարի ռազմական օժանդակություն: Բացի այդ ենթակոմիտեն հավանություն է տվել Հայաստանին 2005 թվականին «ոչ պակաս քան» 65 միլիոն դոլարի տրամադրմանը` որպես կանոնավոր տնտեսական օժանդակություն: Դա 3 միլիոն դոլարով ավելի է, քան պահանջել է Բուշի վարչակազմը 2005 թվականի բյուջեի շրջանակներում, սակայն 10 միլիոնով պակաս է ընթացիկ տարվա համար Կոնգրեսի կողմից հաստատված օժանդակությունից: Ենթակոմիտեն նաեւ քվեարկել է Լեռնային Ղարաբաղին ուղղակի օգնության հատկացման շարունակության օգտին` 5 միլիոն դոլարի չափով հետագա հումանիտար նախագծերի իրագործման նպատակով: Նշենք, որ հետագայում օրինագիծը պետք է քննարկվի արտաքին հատկացումների կոմիտեյում, իսկ այնուհետեւ` կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---