ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Օգնյան Գերջիկովի հրավերով հունիսի 29-ին Սոֆիա կմեկնի Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են ՀՀ Ազգային Ժողովի մամլո ծառայությունում, Սոֆիայում նախատեսվում են հանդիպումներ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի, վարչապետ Սիմեոն Սաքս-Կոբուր-Գոտտայի, Ժողովրդական ժողովի նախագահ Օգնյան Գերջիկովի, խորհրդարանի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վենկո Ալեքսանդրովի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Յունալ Լյութֆիի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---