ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ, ՈՐՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Ստամբուլում բացվել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որը Դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը արդեն անվանել է պատմական` առաջին անգամ այն կանցնի այդ կազմակերպության 26 անդամ-երկրների ձեւաչափով: Գագաթնաժողովի աշխատանքներին որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, համաժողովում, մասնավորապես, խոսքը կգնա Իրաքին ազգային անվտանգության ուժերի կազմավորման գործում աջակցություն ցույց տալու եւ Աֆղանստանում դաշինքի ռազմական ներկայության ուժեղացման մասին: Բացի այդ, ստամբուլյան գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն հարաբերությունները Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գործընկեր երկրների հետ, պայքարը միջազգային ահաբեկչության դեմ եւ Աթենքում Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցեր: Մեկ այլ կարեւոր որոշում կարող է դառնալ Խորվաթիայի, Մակեդոնիայի եւ Ալբանիայի պաշտոնական հրավերը Դաշինք, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման չափանիշների ու ժամկետների սահմանումը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, գագաթնաժողովի շրջանակներում սպասվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները: Բացառված չէ նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցի քննարկումը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---