ՆԱՏՕ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Ստամբուլում բացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներն որոշել են «ձեռնարկել եվրաատլանտյան գործընկերության ամրապնդմանն ուղղված մի շարք քայլեր, մասնավորապես, կենտրոնացնելով ուշադրությունը գործընկերների վրա, որոնք գտնվում են Կովկասի եւ ԿԵնտրոնական Ասիայի ռազմավարական կարեւոր տարածաշրջաններում»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին ասվում է այսօր գագաթնաժողովում ընդունված կոմյունիկեում: Փաստաթղթում նշվում է, որ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում աշխատելու են ՆԱՏՕ-ի կապի սպաներ: Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները որոշել են այդ տարածաշրջաններում ստեղծել Դաշինքի հատուկ ներկայացուցչի պաշտոն: «Մենք ողջունում ենք Վրաստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի որոշումը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության պլաններ մշակելու մասին: Դա էական քայլ է ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ գործընկերական հարաբերություններ մշակելու այդ երկրների ջանքերում», - ասվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---