ԷԴԻՆԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հուլիսի 5-ին Էդինբուրգում հանդիպում է անցկացրել Վեհաժողվի ամառային նստաշրջանին մասնակցող Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հետ: Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, հանիպմանը խոսվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Ադրբեջանցի պատգամավոր Էլդար Իբրահիմովի խոսքերով` Լենմարկերի կողմից նախաձեռնած զրույցն անցավ սովորական հունով. «կամ մենք էինք մեղադրում հայերին, կամ էլ` նրանք մեզ»: Արդյունքում կողմերը որոշել են, որ հետագայում նրանք կրկին կփորձեն շարունակել երկխոսությունը Լենմարկերի մասնակցությամբ: Իբրահիմովի խոսքերով` ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է կողմերին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր կողմից պատրաստած զեկույցի որոշ մանրամասներ: «Սակայն նա մեզ կոնկրետ չասաց, կա՞ն արդյոք իր զեկույցում նշումներ այն մասին, որ Ադրբեջանը համարվում է օկուպացիայի ենթարկված պետություն»,- ասել է պատգամավորը: Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի հատուկ ներկայացուցչի զեկույցը կնեկայացվի նստաշրջանին հուլիսի 6 կամ 7-ին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---