ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստնը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը, լրագրողներին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Մոսկվայում կայացած բանակացությունների ավարտին: «Մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, գոհունակությամբ նշել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ վերսկսված շփումները, նախարարների հանդիպումները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը»,- տեղեկացրել է Լավրովը: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին, ռուս նախարարը նշել է, որ վերջին հանդիպումներն այդ ձեւաչափում ցույց են տալիս, որ կողմերը պատրաստ են փնտրել այդ հացի լուծման ուղիներ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---