Իսկանդարյան. Շուշիի զորահանդեսը լավ պատասխան էր Ադրբեջանի բանակի առավելության մասին պնդումներին![]() ![]() PanARMENIAN.Net - «Ստեփանակերտում ռազմաշքերթն ու նորագույն զինատեսակների ցուցադրությունը ցույց տվեց, որ Արցախի բանակը չի զիջում հակառակորդին»,- հայտարարել է այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ զորահանդեսը լավ պատասխան էր Ադրբեջանի բանակի գերակայության մասին պնդումներին: Նա փոքր-ինչ հեգնանքով նկատել է, որ Արցախի Պաշտպանության բանակի զինանոցում առկա որոշ զինատեսակներ իրենց գնով հավասար են Հայաստանի բյուջեին, և չնայած դրան, այն ներկա է հայերի մոտ: Եվ դժվար թե կարելի է համարել, որ այդ սպառազինության գումարը Հայաստանը հավաքում է` տնտեսելով ամեն հացի կտորի վրա: Երկրների ռազմական ծախսերում նկատվող դիսբալանսը, իհարկե, կա, բայց այն որոշիչ դեր չի խաղում»,- ընդգծել է քաղաքագետը: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 9-ին կայացավ ռազմական շքերթ` նվիրված ԼՂՀ Պաշտպանության բանակի ձևավորման 20-ամյակին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67-ամյակին: Շքերթին մասնակցում էին ՊԲ զանազան ստորաբաժանումներ, ցուցադրվում էր ղարաբաղյան բանակի տնօրինության տակ գտնվող նորագույն ռազմական տեխնիկան: Ելույթ ունենալով ռազմական շքերթի տրիբունայից` Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Շուշիի ազատագրումը «հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |