ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՊԼԱՆԻ» ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե իբր վերջերս Վաշինգտոնը առաջարկել է ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագիծ, ըստ որի Հայաստանը պետք է Ադրբեջանին զիջի Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու մեջ մտնող երեք շրջաններ: «Դա ճիշտ չէ: Չկա Վաշինգտոնի, Փարիզի կամ Մոսկվայի պլան»,- հայտարարել է նախարարը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթաց, որի շրջանակներում եւ քննարկվում է ղարաբաղյան խնդիրը, եւ նրանց կողմից նոր առաջարկ դեռեւս չի եղել: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին` Վ.Օսկանյանը նշել է. «Չեմ կարող ասել, որ այսօր կա լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում: Կան լուրջ տարաձայնություններ մոտեցումների առումով: Սակայն, չնայած դրան, դրանք համադրելու փորձ է արվում»: Նախարարը ընդգծել է, որ Հայաստանի համար այսօր շատ կարեւոր է չշեղվել հարցի էությունից` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---