ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԴԻՄՈՒՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ԻՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանն իր ներքաղաքական վիճակը լուծելու համար օգնության խնդրանքով չի դիմում այլ երկրներին, որքան էլ այդ երկրները մեզ համար բարեկամական լինեն: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե հայկական ընդդիմության վերջին ելույթները ճնշվել էին «Մոսկվայի լուռ հավանությամբ»: Նրա խոսքերով, այն ամենն ինչ կատարվում է Հայաստանում` զուտ նրա ներքին գործն է: Ընդ որում նախարարը ավելացրել է, որ այդ իրադարձությունները երբեք լուրջ մտահոգություն չեն առաջացրել իշխանությունների, հատկապես` նախագահ Քոչարյանի մոտ, «քանի որ պարզ էր, որ դրանք չունեն լուրջ հիմք եւ բնակչության զանգվածային աջակցություն»: «Ռուսաստանին հետաքրքրում է կայուն Հայաստանը: Բնականաբար, Ռուսաստանը, հետեւելով երեւանյան իրադարձություններին, հանդես եկավ Հայաստանում կայունության օգտին», - ասել է Վ.Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---