ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈՒՀԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի 6 բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները Ստամբուլում համաձայնագիր են կնքել Ակադեմիական համագործակցության Կովկասյան կոնսորցիումի ստեղծման մասին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Կոնսորցիումի կազմում ընդգրկվել են Երեւանի պետական համալսարանը, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը (Հայաստան), Թբիլիսիի պետական համալսարանը, Ասիայի եւ Աֆրիկայի Թբիլիսիի ինստիտուտը (Վրաստան), Բաքվի պետական համալսարանը եւ Խազար համալսարանը (Ադրբեջան): Կոնսորցիումին միացել են նաեւ թուրքական Սաբանջի համալսարանի եւ Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի ներկայացուցիչները: Կոնսորցիումի ստեղծման մասին Բաքվի Խազար համալսարանի նախագահ Համլետ Իսահանլիի գաղափարը ստացավ Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոնի (Վաշինգտոն) աջակցությունը: Սկսած 2002 թվականից Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կանոնավոր հանդիպում եւ քննարկում են համագործակցության հեռանկարները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---