ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի երկաթուղային վարչության մի խումնբ աշխատակիցներ եւ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության անդամները երեկ «լուրջ մեղադրանքներ» են ներկայացրել երկրի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի եւ եկաթուղու ղեկավարության հասցեին: Նրանց խոսքերով, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Զ.Մամեդովը եկաթուղում ստեղծել է «մաֆիոզ ցանց», որը 1995 թվականից յուրացրել է 2,5 մլրդ դոլարի պետական միջոցներ եւ գույք: Բացի այդ, երկաթուղայինների խոսքերով, Երկաթուղու վարչությունը միակ պետական կառույցն է, որ համագործակցում է Հայաստանի հետ, որին «վաճառվել է 300 երկաթուղային ցիստեռն»: Միեւնույն ժամանակ, հայտարարում են նրանք, Հայաստանը անարգել օգտվում է Ադրբեջանի վագոնների շարժակազմից: Երկաթուղային շարժակազմերը անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով հասնում են Հայաստան: Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի երկաթուղային վարչությունում Մամեդովին ներկայացված մեղադրանքները «սադրանք» են անվանել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---