ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) մշակել է Հայաստանի էներգետիկ հատվածի զարգացման ծրագիր մինչեւ 2020 թվականը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության պետական հսկողության վարչության («Պետատոմհսկողություն») պետ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, ծրագիրը ունի երկու տարբերակ, որոնցից մեկը ենթադրում է Մեծամորի ատոմային կայանի (ԱԷԿ) հզորությունների փոխարինում էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, կամ էլ` նոր ԱԷԿ-ի կառուցում Հայաստանում: Հետազոտությունները ցույց են տվել, որ երկու տարբերակներն էլ հավասարազոր են ըստ իրենց արժեքի, նշել է Ա.Մարտիրոսյանը: Հանրապետությունում տեղաբաշխված հզորությունների յուրաքանչյուր կիլովատը կարժենա մոտ 1000-1200 դոլար: Նա ավելացրել է, որ ԱԷՄԳ-ն հաստատել է այդ ծրագիրը, եւ մոտ ժամանակներս այն կհրապարակվի եւ կտարածվի իր անդամ երկրների շրջանում: Մարտիրոսյանը նշել է, որ ԱԷՄԳ փորձագետների գնահատականների համաձայն, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տարբերակը նախընտրելի է էկոլոգիայի առումով, քանի որ ջերմակայանների կառուցման ժամանակ, որոնց վրա կդրվի հիմնական շեշտը Մեծամորի ԱԷԿ-ի հզորությունների փոխարինման ժամանակ, կավելանան CO-2 գազի արտանետումները մթնոլորտ: 400-500 Մվտ հզորությունների փոխարինման ժամանակ CO-2-ի արտանետումները կկազմեն տարեկան 1 մլն տոննա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---