«ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ` ՀԻՄՆՎԱԾ ԻՐԵՆՑ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործանախարար Վարդան Օսկանյանի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Պաշտոնական աղբյուրների հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում համանախագահներն իրենց տեսանկյունն են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ, ինչպես նաեւ «ղարաբաղյան կարգավորման հնարավոր հեռանկարները` հիմնված իրենց դիտարկումների վրա»: Այդ կապակցությամբ Վ. Օսկանյանը կրկին պարզաբանել է Հայաստանի դիրքորոշումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այսօր հուլիսի 13-ին, համանախագահները կայցելեն Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Այնուհետեւ միջնորդները կմեկնեն Բաքու:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---