ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տարբերակները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, եւ դրանք բոլորն էլ քննարկվել են կողմերի հետ: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: Ուստի, նրա խոսքերով, սխալ կլիներ ակնկալել, որ առանց կողմերի փոխհամաձայնության, միջնորդները կարող են առաջարկել կարգավորման այս կամ այն տարբերակ: «Մինսկի խումբը կատարում է անհրաժեշտ աշխատանք բանակցությունների կազմակերպման համար, իսկ խնդրի լուծումը պետք է գտնեն կողմերը: Մենք չենք կարող պարտադրել որեւէ լուծում»,- ասել է ռուս միջնորդը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---