ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՄՆ-Ի «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՄԱԴՐՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերենր» ծրագրով Հայաստանին հատկացվելիք օգնության հետ կապված հարցերը Վաշինգտոնում oրերս քննարկել են Հայաստանի նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Փոլ Էփլգարթը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Ներսիսյանցը տեղեկացրել է, որ օգնության հատկացման պայմանների համաձայն, մինչեւ օգոստոսի վերջը կմշակվեն ռազմավարական ուղղությունները եւ ծրագրային նախագծերը` նպատակ հետապնդելով ներկայացնել դրանք ամերիկյան կողմի քննարկմանը: Նրա խոսքերով, այդ ծրագրերը միտված կլինեն Հայաստանի գյուղական շրջանների բնակչության աղքատության նվազեցմանը: Իսկ ծրագրային նախագծերի տարրեր, մասնավորապես, կարող են հանդիսանալ գյուղական ճանապարհների վերանորոգումը, հողաբարելավման աշխատանքների կազմակերպումը եւ ոռոգման ցանցի ընդլայնումը, ինչպես նաեւ ներդրումները սոցիալական ոլորտի ենթակառուցվածքում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---