Այսօր իր աշխատանքն է սկսել 5-րդ գումարման Ազգային ժողովը

Այսօր իր աշխատանքն է սկսել 5-րդ գումարման Ազգային ժողովը

PanARMENIAN.Net - Այսօր իր աշխատանքն է սկսել Հայաստանի Ազգային ժողովի 5-րդ գումարման առաջին նիստը: ՀՀ ԱԺ պատգամավորները պաշտոնապես երդվել են: Առաջին նիստը վարել է 5-րդ գումարման ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ընդդիմադիր ՀԱԿ-ի և «Ժառանգության» պատգամավորները, ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, չեն մասնակցում այսօրվա առաջին նիստը:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

11  31.05.12 - Նորընտիր Ազգային ժողովը գումարեց առաջին նստաշրջանը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---