ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՍՏՈՐԻՆ ՊԱԼԱՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 365` կողմ, 41` դեմ ձայներով քվեարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության հատկացման հարցում պարիտետի պահպանման օգտին: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարում, հուլիսի 15-ին քվեարկությամբ հաստատվել է ԱՄՆ 2005 թվականի բյուջեի նախագիծը, որի համաձայն այդ երկրներից յուրաքանչյուրին հաջորդ տարի որպես ռազմական օգնություն կտրամադրվի 5-ական միլիոն դոլար: Նշենք, որ Բուշի վարչակազմը խնդրում էր 8 միլիոն դոլար Ադրբեջանի եւ 2 միլիոն դոլար Հայաստանի համար: Բյուջեի նախագծի համաձայն, 2005 թվականին որպես տնտեսական օգնություն Հայաստանը կստանա «ոչ պակաս» քան 65 մլն դոլար, ինչը 3 միլիոնով ավելի է Սպիտակ տան առաջարկած օժանդակությունից: Բացի այդ Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի հումանիտար օգնություն 5 մլն դոլարի չափով, այն դեպքում, երբ Սպիտակ տունը չէր առաջարկել օժանդակություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Բյուջեի նախագիծը ուժի մեջ կմտնի Սենատում քվեարկությունից հետո: Հիշեցնենք, որ հուլիսի նույն օրը Ներկայացուցիչների պալատը հաստատել է նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆի ուղղումը 2005 թվականի բյուջեի նախագծում, ըստ որի Թուրքիային արգելվում է օգտագործել ԱՄն օժանդակությունը Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը հիշատակող օրինագծի ընդունման դեմ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---