ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի կտտանքների դեմ կոմիտեն հրապարակել է առաջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ: Ինչպես հաղորդել են ԵԽ երեւանյան ներկայացուցչությունում, զեկույցում նշվում են կալանավորների հետ վատ վերաբերվելու դեպքեր Հայաստանի ոստիկանության բաժիններում: Այդ առնչությամբ Կոմիտեն խորհուրդ է տալիս ոստիկաններին անցնել մասնագիտական վարժանքներ` ներառյալ քննության ժամանակակից մեթոդների ուսումնասիրումը: Զեկույցում ուշադրություն է դարձվում բանտերի բեռնվածության վրա: Փորձագետների կարծիքով, պետք է ձեռնարկել շտապ միջոցներ Նուբարաշենի բանտում ցմահ դատապարտյալների պահման պայմանները բարելավելու ուղղությամբ:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---