ՎՐԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Վրաստանի էներգահամակարգը մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքի, ինչը նրան թույլ կտա միանալու Հայաստանի եւ Իրանի միջեւ կատարվող էներգափոխանակությանը: Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի` այս շաբաթ Թբիլիսիում կայացած նիստում: Նրա խոսքերով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ նախագծի իրականացման ընթացքում ամառային տարեշրջանում էլեկտրաէներգիայի ավելցուկը Վրաստանից Հայաստանի էներգահամակարգի միջոցով կարտահանվի Իրան: Ձմեռային տարեշրջանում հայկական էներգահամակարգի միջոցով Իրանից էլեկտրաէներգիա կառաքվի Վրաստան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---