ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 12 ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է մեկ եւ տարբեր ծանրության վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 12 մարդ: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունում, պողոտաներից մեկում աղբահան մեքենան բախվել է մարդատար մեքենայի հետ, որից հետո մխրճվել է երթուղային տաքսիի մեջ: «Շտապ օգնության» հանրապետական ծառայության տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 հոգի, որոնցից մեկը` 63-ամյա Բորիս Բաբլոյանը ճանապարհին մահացել է: Երեք տուժածների վիճակը գնահատվում է խիստ ծանր: Քննչական խումբը պարզաբանում է տեղի ունեցածի մանրամասները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---