ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆ ԿՈՐԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրամիության ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի զինված ուժերի սպա Ֆիրուզ Գասիմովին, որը 2003 թվականի օգոստոսից մասնակցում էր դասընթացների Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Ինչպես լրագրողներին է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, 35-ամյա Ֆ.Գասիմովը պետք է Բաքու վերադառնար հունիսի 7-ին, սակայն մինչ այժմ նրա մասին տեղեկություն չկա: «Նրա որոնումներն արդյունք չեն տվել: Մենք ինքներս չգիտենք, թե ինչ է պատահել նրա հետ»,-ասել է նախարարը: Ընդ որում նա նաեւ հերքել է այն լուրերը, թե ադրբեջանցի սպան ապաստան է խնդրել եվրոպական երկրներից մեկում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---