ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012 թվականի հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ըստ ընտրական տեղամասերի իրականացվել է համակարգչային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 11-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 8-ական, Հայ ազգային կոնգրեսկուսակցությունների դաշինք` 2-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 1-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 1-ական, «Ժառանգություն» կուսակցություն` 1-ական ներկայացուցիչ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |