ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցությունը համարում են երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչը եւ երկկողմ գործակցության առաջնային ուղղությունը: Այդ մասին Հայաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հու Ցզինտաոն հայտարարել են բանակցությունների ընթացքում, որոնք Պեկինում կայացել են Հայաստանի նախագահի ՉԺՀ կատարած պետական այցի շրջանակներում: Ընդունված համատեղ հռչակագրում մասնավորապես ասվում է, որ նախագահները «խրախուսում եւ պաշտպանում են տարբեր ձեւերով փոխշահավետ համագործակցության զարգացմանը նպատակամղված երկու երկրների միջոցառումները»: Այդ միջոցառումների նպատակը առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության խորացման հասնելն է, հայտնել են բանակցությունների մասնակիցները: Այցի արդյունքներով համաձայնագրեր են ստորագրվել տեխնիկատնտեսական եւ սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաեւ միջգերատեսչական ծրագիր մշակութային փոխանակման մասին: Նշենք, որ ինչպես հայտնել է Հու Ցզինտաոն, "ի նշան երկու երկրների բարեկամության" Չինաստանը 1,2 մլն դոլար անհատույց տեխնիկատնտեսական օգնություն կտրամադրի Հայաստանին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---