ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ28 սեպտեմբերի 2004 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը Նյու Յորքում քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ: Նշենք, որ նախարարների հերթական` չորրորդ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 59-րդ նստաշրջանի շրջանակներում: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նույն օրը Վ.Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանին, որի հետ քննարկել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության, ինչպես նաեւ Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի հետ կապված հարցեր: Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել է վերջին զարգացումները կարգավորման գործընթացում: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |