ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԵՇՏԸ ԴՆՈՒՄ Է ԻՐԱՔՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանն այսօր ընդունել է Իրաքի ԱԳ նախարարի խորհրդական Տարիկ Մուհամմադ Յահյային, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծվել է, որ Հայաստանն իրաքյան ճգնաժամի հարցում մշտապես դրսեւորել է հավասարակշռված դիրքորոշում եւ հանդես է եկել խնդրի խաղաղ եւ շուտափույթ կարգավորման օգտին` շեշտը դնելով ետկոնֆլիկտային շրջանում մարդասիրական գործողությունների եւ ծրագրերի վրա: Հանդիպմանը ներկա գտնվող իրաքյան «Նովրուզ Գրուփ» հոլդինգի տնօրեն Մուստաֆա Ջաֆ պատրաստակամություն հայտնեց Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մասնավորապես, հայ-իրաքյան համատեղ ձեռնարկություն եւ բանկ հիմնելու, ինչպես նաեւ հայկական արտադրատեսակներն Իրաք արտահանելու ուղղությամբ: Իրաքյան կողմը կարեւորեց նաեւ Երեւան-Բաղդադ -Երեւան ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---