ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ ԿԱՊԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

PanARMENIAN.Net - Ֆրանսիական «ԱլկաՏել» ընկերությունը 2 միլիոն եվրո արժողություն ունեցող կապի նորագույն համակարգերի մատակարարման պայմանագիր է ստորագրել «ԱրմենՏել» ընկերության հետ: Պայմանագիրը նախատեսում է «ԱրմենՏելի» ցանցի արդիականացում եւ ընդլայնում: Նշենք, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել կապի որակը եւ Հայաստանի հյուսիսային շրջանների բնակիչներին մատուցել հեռահաղորդակցային նոր ծառայություններ: Նախագծի իրականացումը նախատեսվում է ավարտել 2005 թվականի օգոստոսին: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ «ԱրմենՏել» ընկերությունը կպահպանի մենաշնորհատերի կարգավիճակը երկրում մինչեւ հոկտեմբերի 12-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---