ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը ոչ միայն խուսափում է Լեռնային Ղարաբաղի հետ ցանկացած շփումից, այլեւ ամբողջովին կենտրոնացել է հակահայկական քարոզչության վրա, ինչը չափազանց բարդացնում է հակամարտող կողմերի մերձեցման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աշոտ Ղուլյանը բրիտնական «Հաշտության ռեսուրսներ» ոչ կառավարական կազմակերպության Կովկասի ծրագրի տնօրեն Ջոնաթան Քոհենի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, Ջ.Քոհենը նշել է, որ «Հաշտության ռեսուրսներ» կազմակերպությունը ԶԼՄ-ների միջոցով տարածաշրջանում իրագործում է ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հակամարտություններում ներքաշված ժողովուրդների միջեւ փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ նախագծի իրացումը կօգնի մեղմել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---