ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանը մեծապես կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը

ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանը մեծապես կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդները որպրես հարևաններ կապված են անցյալով, ներկայով և ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Դեսպան Ռեիսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ընդգծեց, որ Իրանի իշխանությունները մեծապես կարևորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր:

Անդրադարձ կատարվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ առումով նշվեց, որ հանձնաժողովը կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում:

3  25.06.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---