ՎՐԱՑ-ՕՍԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԾԱՆՐ

PanARMENIAN.Net - Վրաստանի Ցխինվալի քաղաքի բնակիչներն իրենց տներում են հյուրընկալել հայ կանանց եւ երեխաներին, որոնք մնացել են Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանի վրա: Դեպքի վայրում մնացել են միայն տղամարդիկ: Ինչպես «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել են ավտոբուսների ուղեւորները, վրացական ոստիկանության անցակետին մոտեցած երկու կնոջ անպատվել են եւ ծեծել: Այնուհետեւ նրանց ավտոմատային կրակահերթով հեռացրել են դեպի հարավօսիական տարածք: «Մինչդեռ մենք ոստիկաններին տվել էինք ընդամենը մեկ հարց. անցյալ օրը դուք մեզ ասեցիք, որ թույլ կտաք սահմանն անցնել մեկ ժամ հետո, հետո ասացիք, որ երեկոյան, ինչու՞ դուք մեզ թույլ չեք տալիս սահմանն անցնել»,- լրագրողներին հայտարարել են ուղեւորուհիները: Նրանց խոսքերով` գիշերները վրացիները կրակում են օդ` ավտոբուսների կողմը, որոնցից մեկի վրա կարել է տեսնել կրակոցների հետքեր: «Եթե մեզ թույլ չտան սահմանն անցնել, ապա մենք առաջ կշարժվեն, եւ թող մեզ վրա կրակեն: Թող ամբողջ աշխարհն իմանա, թե ինչպես են կրակում խաղաղ բնակիչների վրա»,- ասել է ավտոբուսներից մեկի վարորդը: Աղբյուրի համաձայն, վարորդներից մեկին հաջողվել է հասնել Թբիլիսի, որտեղ նա դիմել է եւ Վրաստանում ԵԱՀԿ առաքելություն, եւ Կարմիր Խաչ, եւ ԵՄ ներկայացուցչություն, եւ ամենուր տարածում են ձեռքերը` ցուցադրելով իրենց անզորությունը եւ օգնել չցանկանալը: «ԵՄ ներկայացուցչությունում,- ասել է վարորդը,- ինձ խորհուրդ տվեցին ... դիմել Մարդու իրավունքների պաշտպանման Սթրասբուրգի դատարան»: Նշենք, որ սահմանի վրա մնացած ուղեւորների մոտ է եկել Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արթուր Սարգսյանը, դիվանագիտական աշխատակիցներ եւ Հայկական եկեղեցու տեր հայրը: Հյուպատոսը Հայաստանի քաղաքացիներին բաժանել է տաք ծածկոցներ, սննդամթերք: «Իրավիճակը ծայրաստիճան ծանր է: Մենք մարդկանց համար բերել ենք առաջին անհրաժեշտության պարագաներ, եւ ներկայումս հայկական կառավարությունը բանակցություններ է վարում վրացական կողմի հետ` տվյալ հարցի լուծման առնչությամբ», հայտարարել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի քաղաքացիների հետ հանդիպել է նաեւ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին, որը հրահանգել է ներածին չափ օգնություն ցուցաբերել` սնունդով, բուժծառայությամբ եւ հյուրանոցով: Սակայն վերջինից ուղեւորները հրաժարվել են: Նշենք, որ դեպքի վայր եկած հարավօսիական «Շտապ օգնության» բժիշկները քննել են ուղեւորներին եւ դեղամիջոցներ բաժանել:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---