ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ19 հոկտեմբերի 2004 - 21:05 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական երկխոսության շարութնակությունը տարբեր մակարդակներում»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովլեւը: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Ա.Յակովլեւի խոսքերով` հակամարտության կողմերն իրենք պետք է հասնեն հակամարտության փոխընդունելի լուծմանը: «Ռուսաստանը պատրաստ է նրանց ակտիվ աջակցություն ցուցաբերել այդ գործում, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի շրջանակում եւ երեշխավոր դառնալ ձեռքբերված պայմանավորվածությանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Ակնկալվում է, որ երկուշաբթի երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի նաեւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են |