ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՀԲ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

PanARMENIAN.Net - ԴԵՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դաուսեթ Կոիրոլոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Դ.Դաուսեթ Կոիրոլոն տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին բանկի տնօրենների խորհրդի քննարկմանն է ներկայացվելու Հայաստանում աղքատության հաղթահարման աջակցման վարկային ծրագիրը եւ հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում հնարավոր կլինի այդ ծրագրի շրջանակներում որոշակի հատկացումներ անել: Կարեւորվել է նաեւ տարածաշրջանային համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման, դրա շրջանակներում ստեղծված մոնիտորինգի խմբի աշխատանքներին: Նշենք, որ նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Դ.Դաուսեթ Կոիրոլոն հայտարարել է, որ Հայաստանը ՀԲ-ի Զարգացման միջազգային ասոցիացիայի շրջանակներում տրամադրվող վարկերի լավագույն օգտագործողներից մեկն է աշխարհում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---