ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՏԱԼԻԱ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

PanARMENIAN.Net - 2005 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության փոխնախարար Ջան Պաոլո Դոցոն: Նրա խոսքերով` այցի շրջանակներում կքննարկվեն երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Փոխնախարարը նշել է նաեւ, որ գինեգործության, պտղաբանջարային մշակաբույսերի վերամշակման եւ մսամթերքի արտադրության ոլորտներում համագործակցության առաջարկությունները կքննարկվեն 2004 թվականի նոյեմբերին Հայաստանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության Իտալիա կատարելիք այցի ընթացքում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---