ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿԴԻՄԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

PanARMENIAN.Net - Մոտ օրերս Հայաստանի ընդդիմությունը հայց կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարան Հայաստանի նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: Այդ մասին, «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքերով, ներկայումս իրավաբանները զբաղված են «ընտրություններում խախտումների մասին մեծ քանակությամբ նյութերի ձեւակերպմամբ»: «Մենք հետեւողական կլինենք օրինականության հաստատման գործում»,-ասել է Ս. Դեմիրճյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---