ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՄԵՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԺՎԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԵՆ

PanARMENIAN.Net - Չնայած, որ արտաքին քաղաքական հարցերում Հայաստանը խստորեն հետեւում է Մոսկվային, Էստոնիայի նախագահ Արնոլդ Րյույթելի թիմը չի կարծում, որ այդ հանգամանքը պետք է դիտարկել իբրեւ համագործակցությունից խուսափելու պատճառ: Այս մասին գրում է էստոնական «Eesti Paevaleht» թերթը` նոյեմբերի 13-15-ն Էստոնիայի նախագահի Երեւան կատարելիք այցին նվիրված հոդվածում: Ինչպես հայտարարել է Ա.Րյույթելը, իր այցը պետք է դիտարկել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Նա նշել է նաեւ, որ Հայաստանում ռուսամետ տրամադրությունները բարդ տնտեսական եւ քաղաքական իրավիճակի հետեւանք են: Էստոնիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին նշել է, որ «Հայաստանը հանդիսանում է մի երկիր, որտեղ կան ուժեր, որոնք ավելի շատ ուշադրություն են ակնկալում Եվրամիության երկրների կողմից»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---