ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ: Ինչպես տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունում, այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Միացյալ ուժերի հրամանատարություն, ՆԱՏՕ-ի Վերափոխման դաշնակցային հրամանատարություն, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն:

Պատվիրակությունը եղել է նաեւ Կանզաս նահանգում, որի հետ Հայաստանը հաստատել է գործընկերային հարաբերություններ, մասնավորապես, ՀՀ Պաշտպանության նախարարության եւ Կանզասի Ազգային գվարդիայի միջեւ: Վաշինգտոնում տեղի են ունեցել Մ.Հարությունյանի հանդիպումները ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբերի կոմիտեի նախագահ, գեներալ Ռիչարդ Մայերսի հետ, որի հրավերով հայկական պատվիրակությունը ժամանել է Միացյալ Նահանգներ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության, խաղաղապահության, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցությանն առնչվող հարցեր: Նշենք, որ ի գնահատում երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների միջեւ կայուն եւ կառուցողական կապերի ստեղծման, ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարում ակտիվ մասնակցության` Մ.Հարությունյանին հանձնվել է ԱՄՆ «Պատվո Լեգիոնի» մեդալ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---