ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԲԱՆԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանն այլ տարբերակ չունի, քան բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ մասին ՀՀ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` նշելով, որ Ադրբեջանը ձգտում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ կարգավիճակի հիմնական հարցից: Նրա խոսքերով` Բաքուն վարում է ակտիվ քարոզչական պատերազմ` փորձելով Հայաստանին մեղադրել ագրեսիայի մեջ եւ հասնել նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը: «Ղարաբաղը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին ցանկացած ձեւաչափով. Հայաստանի հետ միասին կամ առանց նրա»,- ընդգծել է նա: ԼՂՀ նախագահը գտնում Է, որ ներկայումս Ադրբեջանը պատրաստ չէ բանակցել Ղարաբաղի հետ եւ «նրա դրսեւորած քաղաքականությունը վերջնագրային է»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը փաթեթայինն է: Անտրամաբանական է փաթեթից դուրս որեւէ հարց քննարկելը, այդ հարցերը պետք է քննարկվեն ընդհանուր համատեքստում»,- հայտարարել է Ա.Ղուկասյանը: ԼՂՀ-ն չճանաչված պետություն է, եւ «մենք պետք է զարգացնենք ժողովրդավարությունը, շուկայական հարաբերությունները եւ համոզենք միջազգային հանրությանը, որ ԼՂՀ-ն Եվրոպայի մաս է»,- ընդգծել Է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---