ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ` «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր մեկնել է ԱՄՆ, որտեղ կմասնակցի նոյեմբերի 25-ին նախատեսված հեռուստամարաթոնին: Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում, տվյալ միջոցառումը կազմակերպվելու է ԼՂՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության շարունակման համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Ակնկալվում է, որ այցի շրջանակներում ԼՂՀ ղեկավարը կհանդիպի ԱՄՆ հայ համայնքի գործարար, քաղաքական, հասարակական եւ կրոնական շրջանակների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը մասնակցել են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Սարուշեն-Կարմիր Շուկա հատվածի հանդիսավոր բացմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---