ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈԻԾՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ Է

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների կարգավորում: Այդ մասին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հաղորդել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այդ առնչությամբ նա առաջին հերթին առանձնացրել է ղարաբաղյան հակամարտությունը, որի արդարացի լուծումը նախադրյալներ կստեղծեր հաղորդակցության բոլոր ուղիների բացման, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տրանսպորտային շրջափակումը վերացնելու, տարածաշրջանի բոլոր պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների հաստատման համար: Վարչապետը նշել է նաեւ, որ Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնումը կնպաստի տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---